National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
12.06.2018
«Հայաստանի անվտանգության ապահովումը վեր է ներքաղաքական զարգացումներից». Արմեն Աշոտյան
1 / 4

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 12-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի լեհ-հայկական պատգամավորական խմբի ղեկավար Թադեուժ Վոժնիակի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով լեհ խորհրդարանականներին՝ Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ հայ-լեհական հարաբերություններն ավանդաբար բարձր մակարդակի վրա են եւ համագործակցությունը դարերի պատմություն ունի: Անդրադառնալով երկու ժողովուրդների ընդհանրություններին՝ Արմեն Աշոտյանը համոզմունք է հայտնել, որ հայերը լեհ ժողովրդի նկատմամբ ամենաջերմ զգացումներն ունեն:

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում բարձրացել է հանձնաժողովի դերակատարությունը խորհրդարանական դիվանագիտության հետ կապված: Նա առանձնակի կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի եւ Լեհաստանի Սենատի համանման հանձնաժողովների համատեղ նիստերի անցկացումը:

Անդրադառնալով անվտանգության ապահովման խնդիրներին՝ բանախոսը նշել է, որ ի տարբերություն Եվրոպայի, որը բազմաթիվ պատերազմներ է տեսել, միլիոնավոր մարդկանց կյանքի գնով այսօր համերաշխության ու խաղաղության մթնոլորտ է ձեւավորել, հայերը, նույնպես թանկ վճարելով տարածաշրջանում ազատ ու անկախ ապրելու գինը, դեռեւս չեն հասել այդ կայուն ու խաղաղ վերջնանպատակին: Ըստ բանախոսի՝ Հայաստանի անվտանգության ապահովումը վեր է ներքաղաքական զարգացումներից: Նա հույս է հայտնել, որ լեհական կողմը միջխորհրդարանական հարթակներում լավագույնս կներկայացնի հայ ժողովրդի շահերը:

Արմեն Աշոտյանը բարձր է գնահատել Հայաստանի համագործակցության զարգացումն ու խորացումը ԵՄ անդամ երկրների, այդ թվում Լեհաստանի հետ: Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին ու դրա իրականացման կարեւորությանը: Այս հարցում հանձնաժողովի նախագահը կարծիք է հայտնել, որ բարեփոխումների իրականացման գործընթացում տարբեր ոլորտներում լեհական հաջողված փորձը գրավիչ կլինի Հայաստանի համար:

Թադեուժ Վոժնիակն ընդգծել է, որ Լեհաստանը բարեկամ երկիր է եւ պատրաստ է բոլոր նախաձեռնությունների իրականացման, այդ թվում ՀՀ-ԵՄ համաձայնագրի կյանքի կոչման հարցում լինել Հայաստանի կողքին: Խորհրդարանականն անհրաժեշտ է համարել թե արտաքին եւ թե ներքին անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը: Նա հավաստիացրել է, որ իր երկիրը միջազգային տարբեր հարթակներում, ինչպես նաեւ ԵՄ անդամ առանձին երկրների հետ հարաբերությունների զարգացման հարցում պատրաստ է աջակցել Հայաստանին:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am